Tuesday, 14 05 2024
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Ինչպես է ԱՄՆ-ում կիրառվում վեթինգը և ինչ կարող է այն տալ Հայաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին լրագրող, 1999թ. «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով կալանավորված, այժմ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած Նաիրի Բադալյանը:

Պարոն Բադալյան, ինչպես հայտնի է, Հայաստանում նախաձեռնվել են դատական համակարգի փոփոխություններ, առաջիկայում նախատեսվում է ներդնել վեթինգի ինստիտուտ, մշակվում է նաև անցումային արդարադատության վերաբերյալ օրինագիծ։ Դուք Հոկտեմբերի 27-ի գործով անցել եք Հայաստանի դատական համակարգով։ Ձեր կարծիքով՝ այս քայլերը, այս ինստիտուտների ներդրումը բավարա՞ր են դատաիրավական ոլորտն առողջացնելու համար։

– Սկսենք նրանից, որ ցանկացած պետության կենսագործունեության բոլոր ոլորտների՝ իրավաքաղաքականից մինչև տնտեսական ու հասարակական հարաբերություններ, բնականոն զարգացում հնարավոր չէ առանց արդարության բոլոր պահանջներն ապահովող և մրցակցային դատարանի առկայության։ Առանց դատարանի, մեծ հաշվով, չկա ու չի կարող լինել սեփականության անձեռնմխելիություն։

Իսկ առանց սեփականության ինստիտուտի չի կարող լինել տնտեսություն։

Իսկ ինչ ունեինք դեռ սովետական համակարգից ժառանգած և ինչ ունենք դեռ այսօրվա դրությամբ Հայաստանում։ Դա դատարանի ու դատական իշխանության հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող, հասարակական հնչեղության գործերում հիմնականում «հեռախոսային իրավունքով» կառավարվող, իսկ հասարակության ուշադրությունից դուրս գտնվող գործերով աճուրդով ստացվող դատական որոշումներ գեներացնող մի փտած, հակամարդկային, հակաբարոյական ու հակաօրինական համակարգ է, որի հետ առնչվելու դժբախտությունը, ցավոք, ունեցել եմ ես Հոկտեմբերի 27-ի գործով, երբ 4 անգամ առաջին ատյանի դատարանը և 2 անգամ վերաքննիչ դատարանը ինձ միանգամից 3-ական մահապատիժ նախատեսող հոդվածներով կալանք էին տալիս և/կամ կալանքի ժամկետ երկարաձգում՝ առանց ինձ նույնիսկ դատարան տանելու։ Այսինքն՝ դատավորները մարդուն մահապատիժ նախատեսող հոդվածներով մեղադրանք էին հաստատում՝ առանց այդ մարդուն որևէ հարց տալու, նրան տեսնելու կամ գոնե բացատրություն տալու հնարավորություն ընձեռելու։ Այ, այդպիսի դատարաններ ունեինք ու այսօր էլ շարունակում ենք ունենալ Հայաստանում։ Ինչու եմ ասում՝ շարունակում ենք ունենալ, քանի որ անցած 20 տարիներին էլ ես եմ իմ նախաձեռնությամբ բազմաթիվ քրեական ու քաղաքացիական դատական պրոցեսներ նախաձեռնել հայաստանյան դատարաններում՝ ընդդեմ ՀՀ նախագահի (Ռոբերտ Քոչարյան), ՀՀ զինվորական ու գլխավոր դատախազությունների, ՀՀ ոստիկանության, այդ դատավարություններից յուրաքանչյուրը անցկացրել հայաստանյան դատական համակարգի բոլոր երեք աստիճաններով և 2011 թ. մայիսին ընդդեմ Հայաստանի Հանրապետության ընդհանրական մի գանգատով հասել  Եվրոպական դատարան, որն արդեն անցյալ տարվա հունվարին ընդունել էր վարույթ և առաջիկա 1 տարում հավանաբար վճիռ կկայացնի։ Ի դեպ, այս գործերի ու հայաստանյան դատարաններում նրանց ընթացքի մասին հայաստանյան լրատվամիջոցները պարտիզանի լռություն են պահպանել՝ երբևէ չանդրադառնալով դրանցից և ոչ մեկին՝ անգամ այն ժամանակ, երբ ես նույնիսկ հայաստանյան դատարանում Հայաստանի արդեն նախկին դարձած նախագահ Քոչարյանի կամ գործող գլխավոր ու զինվորական դատախազությունների ու ոստիկանության դեմ քաղհայց էի մասնակիորեն շահում։ Ինչևէ, տասնամյակների փորձը ինձ սովորեցրել է ապրել ինֆորմացիոն վակուումում, եթե ինձ վերաբերող ինֆորմացիան դրական էր և կարող էր փոխել այն պատկերը, որն իմ մասին ձևավորված էր քաղաքական պատճառներով։ Ամեն տեսական մտացածին անհեթեթություն իմ մասին ԶԼՄ-ներով տարածելու հարցում, իհարկե, որևէ պրոբլեմ երբևէ որևէ մեկը չի ունեցել։

Ինչևէ, վերադառնալով վեթինգի ու անցումային արդարադատության մասին ձեր հարցին՝ կարծում եմ, որ դրանք չպետք է սահմանափակվեն միայն դատական համակարգով և պետք է ընդլայնվեն ու ներառեն ողջ պետական համակարգը։

Բայց արդեն դատական համակարգի ավգյան ախոռներից սկսելն էլ, թեկուզ մի տարի ուշացումով, ինքնին նախաձեռնություն է՝ լավ սկիզբ, որը պետք է հիմք դառնա նաև մյուս պետական ինստիտուտների համար, ինչպես նույն Միացյալ Նահանգներում է, որտեղ պետական քիչ թե շատ նշանակալի անխտիր բոլոր պաշտոնի թեկնածուները նախ՝ վեթինգ են անցնում, որը պետք է դեռ մինչ նրանց նշանակումը պատասխանի հարցերին, թե արդյոք տվյալ անձը չունի՞ իրեն կաշկանդող կապեր, թաթախվա՞ծ է կոռուպցիոն սխեմաներում, կարո՞ղ է ենթարկվել շանտաժների և այլն (վեթինգի հիմքերը շատ են և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված են պաշտոնի առանձնահատկություններից)։

Վեթինգը Հայաստանում դատական իշխանությունը առողջացնելու լավ քայլ է, բայց այն միակն ու ինքնաբավ չէ։ Դատարանների ու դատավորների անկախությունը ապահովելու համար անհրաժեշտ կլինի վեթինգին զուգահեռ նաև անցնել քաղաքացիների կողմից դատավորների ընտրության մեխանիզմի։ Գաղտնիք չէ, որ ցանկացած պաշտոնյա, իսկ դատավորն էլ պաշտոնյա է, կախված է միայն նրանից, ով նրան նշանակում է։ Ու քանի դեռ դատավորը չի ընտրվում իր տարածքի քաղաքացիների ուղիղ քվեարկությամբ, նա աշխատելու է ոչ թե այդ քաղաքացիների համար, այլ այն չինովնիկների համար, ովքեր իրեն նշանակում են այդ պաշտոնին։ Սա էլ ձեզ հենց «հեռախոսային իրավունք»-ի աղբյուրը։ Իսկ դատավորների ուղղակի ընտրության համար արդեն կարիք կլինի Սահմանադրության փոփոխության, միայն ձեր հարցում նշած անցումային արդարադատության սկզբունքների կիրառումը այդտեղ բավարար չէ։

Հիմա եթե մի քիչ ավելի մանրամասն խոսենք հենց վեթինգի ինստիտուտի մասին, ապա Ձեր փորձն ի՞նչ է հուշում։ Եթե ես չեմ սխալվում, Դուք հենց Հոկտեմբերի 27-ի գործով ԱՄՆում քաղաքական ապաստան ստանալու ժամանակ վեթինգ եք անցել։ Կարո՞ղ եք անձնական օրինակով ասել, թե ինչ է դա իրենից ենթադրում, և ինչպես է ԱՄՆում կիրառվում վեթինգը։

– Վեթինգը (vetting կամ այլ կերպ ասած՝ Background check-ը (անցյալի ստուգումը)), որքանով ինձ հայտնի է, ամերիկացիների կողմից ինստիտուցիոնալիզացված երևույթ է, որ Միացյալ Նահանգների հաջողված օրինակի հիման վրա սկսել են կիրառել նաև կոռուպցիան նվազեցնելու իրական, այլ ոչ ձևական նպատակ ունեցող շատ երկրներում։ Ինչպես արդեն վերևում ասացի, Միացյալ Նահանգներում վեթինգի ենթարկվում են բոլոր քիչ թե շատ նշանակալի պետական պաշտոնի հավակնորդները։ Ընդ որում՝ կարևոր է նշել, որ նրանք պաշտոնի նշանակումն ստանում են վեթինգի պրոցեսը հաջողությամբ ավարտելուց հետո միայն և ոչ թե աշխատանքի անցնելուց հետո։

Վեթինգի հիմքում կարող են դրվել շատ չափորոշիչներ, որոնք բխում են նրա հավակնած պաշտոնի բնույթից։ Բայց առանձնահատուկներից բացի՝ կան նաև ընդհանուր բնույթի չափորոշիչներ, ինչպիսիք են, ասենք, նրա կապերը, կոնտակտները, անցյալում կատարած գործողությունների օրինականությունը, պետական գաղտնիքի հետ աշխատողների դեպքում շանտաժի կամ սպառնալիքի տրվելու հնարավորությունը, հոգեբանական նկարագիրը, տվյալ աշխատանքին մասնագիտական համապատասխանությունը, նախորդ աշխատանքից հեռանալու պատճառները և այլն։ Ի դեպ, այս վերջին մի քանի առումներով իրենց ապագա աշխատակիցներին վեթինգի են ենթարկում ոչ միայն պետական կառույցները, այլև մասնավոր շատ ընկերություններ։

Միացյալ Նահանգներում անձին վեթինգի կարող են ենթարկել նաև դատարանի վճռով։  Այդպիսի դեպք կարող եմ ներկայացնել հենց իմ անձնական օրինակով։

Քանի որ ես սովորություն ունեմ ամենաանհարմար պահին լինել ամենաանհարմար տեղում, վերջնականապես հոգնած Հայաստանում իմ կյանքի համար ստեղծված մշտական վտանգից ու սպառնալիքներից և օգտվելով ԱՄՆ-ի արևմտյան նահանգների քաղաքագետների ասոցիացիայի հրավերից՝ որպես սոցիոլոգ մասնակցելու և զեկույց ունենալու նրանց տարեկան կոնֆերանսում (կից փաստաթուղթ 1-ին), 2003 թ. հոկտեմբերին եկա Միացյալ Նահանգներ և հաջորդ տարի քաղաքական ապաստանի դիմում ներկայացրեցի ԱՄՆ կառավարությանը։

2005թ. հուլիսին Թեքսասի նահանգի Հյուսթոն քաղաքի ներգաղթային դատարանը՝ դատավոր Ջիմի Լի Բենթոնի որոշմամբ, մերժեց ապաստանիս դիմումը՝ պատճառաբանելով, թե չնայած միջազգային կառույցների մի քանի տասնյակ զեկույցներով (ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Էմնեսթի Ինտերնացիոնալի, Հուման Ռայթս Վոչի և այլն) միանգամայն ապացուցված է համարվում Հայաստանում իմ խոշտանգման ենթարկված լինելու փաստը, ինչը արդեն իսկ ապաստան տրամադրելու հիմք է, բայց քանի որ ես Հայաստանում մեղադրվել եմ տեռորիստական ակտի գործով (իսկ տեռորիզմը այդ ժամանակ ԱՄՆ ազգային անվտանգության գործող դոկտրինով պաշտոնապես համարվում էր ԱՄՆ ազգային անվտանգության ՄԻԱԿ սպառնալիքը), այդ հանգամանքը ինձ մեխանիկորեն զրկում է Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ստանալու իրավունքից։

Իմ գործը դատարանում ներկայացնող YMCA international-ի փաստաբանների խումբը ներգաղթային դատարանի որոշումը բողոքարկեց ԱՄՆ-ի Էմիգրացիոն բողոքարկումների մարմին։ Միացյալ Նահանգների բարձրագույն իմիգրացիոն դատարանը, որի որոշումները նախադեպային իրավունքի ուժ ունեն ԱՄՆ բոլոր իմիգրացիոն դատարանների համար, 2006 թ. հոկտեմբերի 25-ին 3 դատավորների (Դեյվիդ Հոլմս, Ջերալդ Հըրվից, Նեյլ Միլլեր) միաձայն որոշումով բեկանեց Հյուսթոնի էմիգրացիոն դատարանի վճիռը, սահմանեց, որ ԱՄՆ-ում իմ ապաստանի իրավունքը հաստատում է և նշանակեց իմ անձի ստուգում (վեթինգ), որոշման տեքստում բառացի նշելով (… հանձնարարել (ԱՄՆ-ի) Ազգային անվտանգության նախարարությանը ստուգել (իմ) ինքնությունը, անցյալում կատարած գործողությունների համապատասխանությունն օրենքներին, կատարել անվտանգության հետաքննություններ ու ստուգումներ…. (որոշման տիտղոսային թերթը և որոշումը պարունակող վերջին էջը՝ կից փաստաթուղթ 2-րդ և 3-րդ) և գործը «Ապաստանի տրամադրման ընթացակարգ» վերտառությամբ վերադարձնել բողոքարկված որոշումը կայացրած դատարանին։

2006 թ. նոյեմբերի 6-ին նույն Թեքսասի նահանգի Հյուսթոնի իմիգրացիոն դատարանը (որը նախկինում ինձ մերժել էր ապաստանի դիմումս)՝ նույն դատավոր Ջիմի Լի Բենթոնի ստորագրությամբ, «Տվյալների ստուգման ծանուցում» վերնագրով ու «Միայն Ապաստան ընթացակարգ» վերտառությամբ փաստաթուղթ (կից պատկեր 4-րդ) է ուղարկում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությանը՝ տեղեկացնելով, որ Էմիգրացիոն բողոքարկումների մարմինը (վերադաս դատարանը) 25.10.2006թ. որոշմամբ բավարարել է իմ՝ Նաիրի Բադալյանի ապաստանի դիմումը և ինձ տրամադրել է ապաստան։ «Ավարտելու համար դատարանի ընթացակարգը այս գործով Ազգային անվտանգության նախարարությունը պետք է հնարավորինս շուտ դատարանին եզրակացություն ներկայացնի պահանջված (իմ վերաբերյալ) տեղեկությունների և ինքնության ստուգման վերաբերյալ»,- նշվում է նախարարությանն ուղարկված դատարանի գրության մեջ։

Դատարանի այս պահանջից ուղիղ 5 ու կես ամիս հետո՝ 2007թ. ապրիլի 16-ին, ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը (ստեղծվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտից հետո և համատեղում է ԱՄՆ-ի շուրջ 20 հատուկ ծառայությունների) դատարանին պաշտոնական պատասխան է ուղարկում, որ իմ՝ Նաիրի Բադալյանի կենսագրությունը ստուգվել է, և ապաստան ստանալու իրավունքին խանգարող հանգամանքներ չեն հայտնաբերվել (կից փաստաթուղթ 5)։

Թե ինչ աղբյուրներից է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը օգտվել իմ անցյալը ստուգելու ու դատարանին զեկուցելու համար՝ ինձ հայտնի չէ։  Կարող եմ միայն ասել, որ այդ ընթացքում,  երբ ԱԱՆ-ն դատարանի պահանջով ստուգում էր իմ անցյալի համապատասխանությունը օրենքներին, ինձ հետ որևէ կոնտակտ նրանց կողմից չի եղել, ինձ որևէ մեկը չի հարցաքննել կամ ինձնից որևէ փաստաթուղթ կամ տեղեկություն չի պահանջվել։

Ներկայումս Հայաստանում օրինագիծ մշակելիս կարծես թե կենտրոնացել են Ալբանիայի օրինակի վրա, քանի որ այս պահին այնտեղ կիրառվում է այդ ինստիտուտը։ Կա՞ն էական տարբերություններ երկրների փորձի միջև, և այդ փորձը տեղայնացնելուց ի՞նչ առանձնահատկություններ պետք է հաշվի առնվեն։

– Ալբանիայի օրինակը, կարծում եմ, հաջող օրինակ է Հայաստանի համար, և այն մեծ հաշվով տեղայնացման շատ կարիք էլ չունի, քանզի դատավորի կոռուպցիան նույնատեսակ դրսևորումներ ունի թե՛ ալբանացի դատավորի համար, թե՛ հայ դատավորի համար, իսկ Ալբանիայի օրենքը մշակվել էր հենց Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության երկրների մասնագետների ներգրավմամբ, պրոցեսն էլ նրանց վերահսկողությամբ անցավ, ինչի արդյունքում ապահովվեց պրոցեսի և՛ թափանցիկությունն ու արդարությունը, և՛, որ պակաս կարևոր չէ, այդ պրոցեսի նկատմամբ հասարակական վստահությունը։ Հայաստանի նման անվստահելի դատական համակարգ ունեցող Ալբանիայում 2016 թ. Վեթինգի մասին օրենք ընդունեցին, որի հիմքում 3 հիմնական չափորոշիչ էին դրել՝ գույքի ու եկամուտների գնահատումը (որքանով է տվյալ դատավորի ունեցած գույքը համապատասխանում նրա ունեցած օրինական եկամուտներին), քաղաքական ուժերի ու հանցավոր աշխարհի հետ ինչ կապեր կարող են լինել տվյալ դատավորի կենսագրության մեջ, և ընդհանրապես՝ ինչպիսի մասնագիտական կարողություններ նա ունի՝ որքանով են նրա կայացրած որոշումները համապատասխանել օրենքի ու արդարության պահանջներին։ Այդ ամենի հետևանքով մի շրջան Ալբանիայի դատավորների մեծ մասը կա՛մ ինքնակամ հեռացավ աշխատանքից, կա՛մ զրկվեց դատավոր աշխատելու իրավունքից վեթինգային հանձնաժողովի կողմից։ Ստեղծվեց այնպիսի վիճակ, որ դատարանների աշխատանքը հաճախ պարալիզացվում էր բավարար դատավորներ չլինելու պատճառով։ Բայց համակարգը սկսեց մաքրվել, ու այդ վիրահատական ռեֆորմի արդյունքում վերջերս Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Ալբանիան անցել է քննությունը, և պաշտոնական Բրյուսելը պատրաստ է սկսել Եվրամիությանը Ալբանիայի անդամակցության բանակցությունները, ինչի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ ալբանացիներին ու մաղթում եմ, որ այդ անհրաժեշտ ռեֆորմը հաջողությամբ իրականացրած և Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսած հաջորդը այդ շարքում Հայաստանը լինի։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում