The Last of Us-ը առաջատար է դարձել BAFTA-ի մրցանակների թվով: Ինչպես հայտնում է Polygon-ը, այն հաղթել է 5 անվանակարգերում, որոնցից մեկը՝ «Տարվա լավագույն խաղ» անվանակարգն է:
The Last of Us-ը մրցանակներ է ստացել որպես «Լավագույն էքշըն», «Լավագույն սյուժե» և «Աուդիո ոլորտում ձեռքբերումների համար»:
Էշլի Ջոնսոնը, որը հնչյունավորել է խաղի գլխավոր հերոսուհուն՝ Էլլիին, մրցանակ է ստացել դերասանական վարպետության համար:
Եվս 3 մրցանակ է ստացել Grand Theft Auto V-ն: Gone Home խաղը մրցանակ է ստացել որպես «Լավագույն դեբյուտ», իսկ а Brothers: A Tale of Two Sons-ը Բրիտանական ակադեմիան ճանաչել է տարվա առավել նորարարական նախագիծ:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ Լոնդոնում:
The Last of Us էքշընը ստեղծել է Naughty Dog ստուդիան:









































