Մեծ Բրիտանիան պարբերաբար կազմակերպում է մրցույթ, որի արդյուքնում հաղթող ընտանիքը հնարավորություն է ստանում երեք տարի ապրելու Բարդսի կղզում՝ հետևելով այնտեղ կենդանիներին և ժամանող զբոսաշրջիկներին: Շերերսների ընտանիքին հաջողվել էր հաղթել շուրջ 50 ընտանիքների մասնակցությամբ մրցույթում և իրականացնել իրենց երազանքը՝ գրում է Mirror-ը:
Սակայն առաջին իսկ օրը տհաճ դեպք է տեղի ունեցել. Սամը՝ ընտանիքում ամենափոքրը, թաց քարերի վրա սայթաքել է և ոտքի վնասել: նրա ուղղաթիռով հասցրել են մայրցամաք, իսկ հետո նա ստիպված է եղել մայրիկի հետ վերադառնալ տուն։

Ընտանիքի հայրը՝ Նեդը, և ավագ դուստրը դժվարությամբ, բայց շարունակում էին իրենց պարտականությունները։
Մեկ ամիս անց Նեդը հասկացավ, որ միայնակ չի կարող գլուխ հանել, և ընտանիքը որոշեց հրաժարվել ծրագրից և վերադառնալ տուն։













































