43-ամյա սուպերմոդելը խոստովանել է, որ երազում է երեխա ունենալու մասին, սակայն չի նշել, թե հատկապես երբ իրեն կարելի կլինի շնորհավորել այդ ուրախալի իրադարձության կապակցությամբ: Նյու Յորքի SiriusXM ռադիոկայանին տված հարցազրույցում Նաոմին հայտարարել է, որ անպայման կմայրանա, եթե նույնիսկ չգտնի իդեալական տղամարդու:
«Իմ տարիքում արդեն հարկավոր է որոշել՝ ուզո՞ւմ եմ երեխաներ, թե՞ ոչ: Այո կամ ոչ: Ես բազմիցս պատասխանել եմ այդ հարցին իմ հարցազրույցներում, սակայն ես հիմա վստահ եմ, որ, այնուամենայնիվ, ուզում եմ մայր դառնալ: Անկախ այն բանից՝ կլինի՞ իմ կողքին տղամարդ, թե՞ ոչ, ես անպայման մայր կդառնամ, հնարավոր է՝ անգամ միայնակ մայր»,- ասել է մոդելը:











































