Monday, 08 06 2026
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են աննախադեպ արդյունքներ
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Խաղադրույք՝ միայն Հայաստանից

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդները և անուղղակի միջնորդավորությամբ հանդես եկող կառույցները ստատուս-քվոյի փոփոխության, կամ այսպես ասած կարգավորման հիմնական մոտիվ են հռչակում այն, որ տարածաշրջանը պետք է խաղաղության մեջ ապրի և զարգանա:

Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այդ գաղափարը: Ընդհանրապես, հարավկովկասյան ինտեգրացիայի և միասնական տան գաղափարն իսկապես գայթակղիչ է և դժվար է դրա դեմ արտահայտվել: Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է այդ գաղափարն իրատեսական անգամ Ղարաբաղի հակամարտության այսպես ասած կարգավորումից հետո: Այստեղ արդեն ակնհայտ է, որ մենք ընկնում ենք տեսականության, այլ կերպ ասած, հեքիաթի գիրկը:

Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, թեկուզ այն պատկերացմամբ, ինչ նկատի ունեն այդ ուղղակի կամ անուղղակի միջնորդները, ամենևին չի խոստանում հարավկովկասյան ինտեգրացիայի կանաչ ճանապարհ: Եվ դա գիտակցելու համար բավական է ընդամենը թռուցիկ հայացք նետել այն գործընթացների վրա, որ տեղի են ունենում Կովկասում և դրան հարակից տարածաշրջաններում: Իրականում աշխարհաքաղաքական պայքարը այդ հատվածում էլ ավելի է սրվել և ռեսուրսների համաշխարհային սղության պայմաններում ուղղակի անմտություն կլինի կարծել, որ եթե Հայաստանը հրաժարվի իր համար կարևորագույն ռեսուրսային պոտենցիալ ներկայացնող տարածքներից, դա կբացի տարածաշրջանային ինտեգրացիայի դուռը: Այդպես մտածելու համար պետք է լիարժեք պատկերացում ունենալ ասենք թուրքական քաղաքական էլիտայի մտադրությունների և սցենարների, իրանական էլիտայի մտադրությունների և սցենարների, ադրբեջանական էլիտայի մտադրությունների և սցենարների, վրացական էլիտայի մտադրությունների և սցենարների մասին: Ինչպես են այդ երկրների իշխանությունները դե ֆակտո պատկերացնում տարածաշրջանային զարգացումներն ապագայում, ինչ իրական մտադրություններ և ծրագրեր ունեն նրանք հրապարակային հայտարարություններից դուրս: Էլ չասած այն մասին, թե ինչպիսին են ռուսական, ամերիկյան և եվրոպական էլիտաների մտադրությունները, եվրոպական էլիտան էլ բաժանած տարբեր ազդեցիկ տերությունների:

Ահա այդ պայմաններում տարածաշրջանային ինտեգրացիայի շեշտը դնել ղարաբաղյան խնդրի լուծման վրա, երբ հայտնի չեն տարբեր խաղացողների իրական մտադրությունները, և առավել ևս նկատելի են իրական աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ հավակնությունները, նշանակում է Հայաստանի ազգային անվտանգությունը դնել կովկասյան խաղասեղանին այն դեպքում, երբ ուրիշ որևէ մեկը համարժեք խաղադրույք չի կատարում: Կարծում ենք, որ սա իսկապես վտանգավոր մոտեցում է և Հայաստանն այս մասին պետք է հանդես գա հնարավորին բաց ու հրապարակային դիտարկումներով, որպեսզի չստացի, թե բոլորը ինտեգրացիայի նվիրյալ են, իսկ Հայաստանը՝ ոչ: Թեև Հայաստանի իշխանությունը հակառակն է անում՝ հանդես է գալիս հենց որպես նվիրյալ, համենայն դեպս բանավորչ համաձայնություն տալով Հայաստանի անվտանգությունը խաղադրույք դարձնելու նախաձեռնություններին ու տրամադրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում