Facebook-ն արգելել է WhatsApp-ի և Instagram-ի ներբեռնումը Huawei սմարթֆոնների վրա: Սա վերաբերում է միայն այն սարքերին, որոնք ընկերությունը արտադրելու է ապագայում: Այս մասին գրում է Reuters-ը:
Միևնույն ժամանակ արդեն թողարկված սմարթֆոններին դեռևս հասանելի են այդ ծրագրերը: Պատճառը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից Huawei-ը և նրա 70 մասնաճյուղերը սև ցուցակում ընդգրկելն է: Google, Intel, Qualcomm, Xilinx, Broadcom-ը և մի շարք այլ արտադրողներ արդեն հայտարարել են ընկերության հետ աշխատանքների դադարեցման մասին:






































