Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին հրաժարական տալ մունիցիպալ ընտրություններում ձախողման դեպքում: Այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքական 24 TV հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ այն, որ կուսակցությունների առաջնորդները կարող են հրաժարական տալ, պետք է Թուրքիայի համար դառնա սովորական երևույթ:
Վարչապետը նաև նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհաղթի Թուրքիայում մարտի 30-ին անկցացվելիք ՏԻՄ ընտրություններում:
Ավելի վաղ Էրդողանը պատրաստակություն էր հայտնել հեռանալ քաղաքականությունից այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը չհաղթի մունիցիպալ ընտրություններում:
Սպասվում է, որ ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի իշխող և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության միջև:








































