Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, դիմելով ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին, ասաց. «Ինչպես ասացիք, բյուջեի ճեղքը լրացվելու է ակցիզային հարկի բարձրացմամբ: Ամենաբարձ մակարդակով հայտարարվեց, որ մենք այս տարի ունենալու ենք մինչև առնվազն 62 մլրդ լրացուցիչ եկամուտ՝ ստվերի կրճատման հաշվին: Ուրեմն դրանք լինելու են կայուն եկամուտներ, որոնց վրա կարելի է հույս դնել նաև ապագայում: Այդ դեպքում ինչո՞ւ ենք տարեկան 4 տոկոսով բարձրացնում ակցիզային հարկը՝ մասնավորապես վառելիքի համար՝ բենզինի, դիզվառելիքի, սեղմված բնական գազի, ինչը սոցիալական կարևոր հետևանքներ ունի: Վառելիքի ակցիզը բարձրացնելով՝ տարեկան ինչքա՞ն եկամուտ եք ակնկալում»:
Պատգամավորը այս մոտեցումը արդարացի չի համարում. «Համաձայն չեմ նաև, թե 4 տոկոսը փոքր է: Ես վստահեցնում եմ, որ այդ ազդեցությունը իրականում լինելու է շատ ցավոտ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































