Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը խոստացել է բոլոր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարը դարձնել կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություն՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (գերագույն օրենսդիր մարմին) ամենամյա նստաշրջանի վերջին օրը:
«Մենք հանդուրժողականություն թույլ չենք տա կոռուպցիոն վարքի և կոռումպացված պաշտոնյաների հանդեպ: Անկախ այն բանից, թե որ մակարդակի վրա է գտնվում այս կամ այն պաշտոնյան, միևնույն է՝ նա կկանգնի օրենքի առջև»,- ընդգծել է Լի Կեցյանը:
Նստաշրջանը տևել է 8.5 օր, որի ընթացքում հավանության են արժանացվել երկրի պետբյուջեն, տնտեսության զարգացման ուղղությունները և այլն:








































