Մոսկվայում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի շրջանակներում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանիսա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցեր:
Ավելի ուշ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունները կառուցողական էին, իսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կշարունակեն համատեղ աշխատանքը՝ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով:










































