Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները փնտրում են Ռուսթավիի առանձնատունը թալանողներին՝ գրում է apsny.ge-ն։ Քաաքապետի առանձնատունը գտնվում է Թորթիզա գյուղում։
Տեղացիների խոսքով՝ չարագործները գողացել են ձեռքի տրակտոր, գինի և կենցաղային ու տնտեսական այլ իրեր։ Գողության մասին օրերս է հայտնի դարձել, բայց թե երբ է այն տեղի ունեցել, հայտնի չէ։
Հարևանների խոսքով՝ Ռուսթավիի քաղաքապետը ընտանիքի հետ միայն ամռանն է լինում Թորթիզայում։
Քրեական գործ է հարուցված գողության փաստով․ մեղավորներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում։









































