ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերպության ամենաթույլ գլխավոր քարտուղարն է` ի տարբերություն իր նախորդների: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Իրանի պահպանողական քաղաքական գործիչ Ակբար Վելայաթիին, ով մեկնաբանել է Պան Գի Մունի քննադատությունը` Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեի միջազգային հարցերով ավագ խորհրդական Վելայաթին հայտարարել է, որ Պան Գի Մունն ամբողջությամբ ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից:
«Պան Գի Մունը ՄԱԿ-ի ամբիոնից կրկնում է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները»,- ասել է նա:







































