Ենթադրվում է, որMazda-ի շարժիչն օգտագործելը Toyota-ին կօգնի բարձրացնել իր մոդելի նկատմամբ գրավչությունը մի շարք շուկաներում: Քաղաքային ավտոմեքենային հարմար են երկու կոմպակտ և ոչ այնքան հզոր շարժիչներ` համապատասխանաբար 1.3 և 1.5 լիտր տարողությամբ և 83 և 115 ձիաուժ հզորությամբ: Այս մասին գրում է Automotive News գործակալությունը:
Այսպիսով, վերոհիշյալ երկու ավտոմեքենաները նույնն են կառուցման տեսանկյունից, սակայն յուրաքանչյուր մեքենա կունենա տանիքի իր դիզայնը, ինչպես նաև յուրօրինակ ներքին հարդարանքը:
Երկու ավտոմեքենաներն էլ` Mazda2-ը և Toyota-ն կհավաքվեն Մեքսիկայում` Mazda-ի գործարանում:










































