Բոլորովին վերջերս ԶԼՄ-ները գրում էին այն մասին, թե դերասան Ջոն Տրավոլտան և նրա կինը՝ Քելլի Փրեսթոնը պատրաստվում են ամուսնալուծվել: Սակայն, 7 days ամսագրին տված հարցազրույցում դերասանը հայտնել է, որ այդպիսի խնդիր իր ընտանիքում երբեք էլ չի եղել:
«Այնպիսի ժամանակներ են եղել, որ Քելլին զարմացած էր, որ ես չեմ թողնում իրեն: Նա համոված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կանեմ դա: Սակայն ես նրան մեկընդմիշտ ասացի. «Նույնիսկ չերազես: Ես քեզ հետ եմ լինելու մինչև կյանքիս վերջը: Եվ մենք կբաժանվենք միայն այն դեպքում, եթե դու դա ուզես»,- ասել է Տրավոլտան:
Հիշեցնենք, որ Ջոնն ու Քելլին ամուսնացել են 1991թ.: Նրանք երեք երեխա են ունեցել: Ավագ որդին զոհվել է 2009թ. 16 տարեկան հասակում:
Ջոնը պատմել է, որ իրենք երկուսն էլ աշխատում են խնդիրներն ու վեճերը խաղաղ ճանապարհով հարթել:
«Ինչքան զույգեր կան, որ բաժավում են ոչինչ չարժեցող հիմարություններից, քանդում են այն, ինչը իրենք են կառուցել այդքան դժվարությամբ և տարիների աշխատանքով»,- կարծում է դերասանը:









































