ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիսական ընկերության չորս ավտոմեքենաներ է վարձել Իռլանդիայում, իր գործնական այցի շրջանակում, տեղաշարժվելու համար, հաղորդում է The Guardian-ը:
Mercedes E-Class ապրանքանիշի լիմուզինները տրամադրվել են JP Ward & Sons ընկերության կողմից: Երկօրյա օգտագործման համար ԱՄՆ նախագահը մոտ մեկ միլիոն դոլար է վճարել: Նախագահի վարչակազմը ևս 1.223.230 դոլար է ծախսել Լոնդոնի InterContinental հյուրանոցում Թրամփի բնակվելու համար:
ԱՄՆ նախագահն Իռլանդիայում կհանդիպի երկրի վարչապետ Լեո Վարադքարի հետ, այնուհետև ուղղաթիռով կուղևորվի Դունբեգի գոլֆ-հանգստավայր:










































