Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Գյուղապետը ոտքով հարվածել է․ Բաբայանի գրասենյակի պարզաբանումը՝ Քաշաթաղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

Քաշաթաղի Վակունիս համայնքում այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան, ծեծկռտուք է եղել ստորագրահավաք իրականացնող խմբի եւ գյուղապետի միջեւ։ Դրա առնչությամբ Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է պարզաբանում եւ նաեւ կոչ ուղղված՝ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին՝ զբաղվելու քաշաթաղցիների իրավունքներով։

Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․

«Այն, որ Քաշաթաղը թաթախված է անօրինականության ու անպատժելիության մեջ, դա մենք չէ որ պետք է ասենք, դա կփաստի Քաշաթաղում բնակվող յուրաքանչյուր ոք, ով քիչ թե շատ առերեսվել է նախկին ոստիկանապետ-շրջանի ղեկավարի և կամ կուսակցական քաշաթաղյան պարագլխի մակարդակով կատարվող բեսպրիդելին, որ ահ ու սարսափով է լցնում քաշաթաղցու առանց այն էլ զրկանքներով լի կյանքը։ Այստեղ ներքին կյանքի եղանակը կարգավորվում է անձերի մակարդակով, որոնք ունեն փող, իշխանություն, ինչպես նաև լավ տանիք, որը նրանց ցանկացած հանցանք կարողանում է ակնհայտ պառտկել։

Դպրոցի տնօրենները, քաղաքապատները, գյուղապետերը, նույնիսկ ոստիկանությունը գտնվում են այս խաժամուժի զանգովի ղեկի տակ։

Այսօր առավոտյան այս բեսպրիդելը հասավ նաև նախաձեռնող խմբի ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցիչներին։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր, հունիսի 5-ի առավոտյան, երբ վերջիններս հանդիպել են Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին, նախօրոք բանավոր պայմանավորվածության համաձայն, որպեսզի լուծեն օրենքով սահմանված մի քանի հարց, ի դեպ սա քաղաքական բնույթ չի կրել։ Սրանից մեկ օր առաջ, հունիսի 4-ին նախաձեռնող խմբի ներկայացուցիչները զանգահարել են գյուղապետին, որպեսզի միասին զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով, սակայն վերջինս պատասխանել է, որ գյուղում չի, սակայն իր ներկայացուցիչը, հանրային ծառայողը, տվյալ գյուղի դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը այդտեղ է, նրանք թող սկսեն աշխատանքները, ի դեպ նաև այս գյուղում որևէ տեղ չի տրամադրվել ստորագրահավաքն իրականացնելու համար, ինչևէ։ Դպրոցի բանվոր Հովսեփյան Սամվելը իր կնոջ հետ նույնիսկ մասնակցել է ստորագրահավաքին և ստորագրել են նախագծի տակ։ Հաջորդ օրը, միջադեպի օրը, հունիսի 5-ին, գյուղապետը հայտնել է,թե բա ինքը չի ուզում, որ իր ներկայացուցիչը լինի Հովսեփյան Սամվելը, ուզում է,որ լինի գյուղապետարանի քարտուղար Ասլանյան Սամվելը։ Ասլանյան Սամվելը , սակայն, հրաժարվել է, իսկ գյուղապետը պնդել։ Ապա հետևել է նաև ստորագրահավաքը իրականացնող խմբի տղաների հակադարձը առ այն, որ արդեն արձանագրված են թղթերը, եկեք այսպես էլ շարունակենք։ Սակայն գյուղապետին ցնցել է այս պատասխանը և նա բարկացած զազրախոսել է, ապա տղաները բացատրություն են պահանջել, որի արդյունքում համայնք ղեկավարող, գյուղի դեմքը ներկայացնող համար մեկ անձը գյուղապետ Էդուարդ Զաքարյանը ոտքով հարվածել է ստորագրահավաքը իրականացնող խմբի անդամ Արամյան Արային, պատրաստվել է հաջորդ հարվածին, սակայն Արան ինքնապաշտպանությունից և իր անվտանգությունից ելնելով ուղղակի հրել է գյուղապետին, որի արդյունքում գյուղապետը ընկել է և գլուխը, ճակատային մասը, հարվածել ինչ-որ տեղ։ Ապա մեր տղաները շտապել են կողքի Վարդուտ համայնք, այնտեղ գտնվող ոստիկանական հենակետ, որպեսզի հաղորդում տան գյուղապետի ապօրինի գործունեության մասին։ Ճանապարհին նրանք կոչերով ցանկացել են կանգնեցնել Վարդուտ համայնքի ոստիկանական հենակետի ղեկավարի ավտոմեքենան, որպեսզի հաղորդում տան, սակայն վերջինս չի կանգնել, սրան հետևել է արդեն Քաշաթաղի ոստիկանության պետի տեղակալի այցը, որը տղաներին հայտնել է, որ ոստիկանությունում հաղորդում է տվել Էդուարդ Զաքարյանը, որ իրեն ծեծի են ենթարկել։

Չնայած այս բոլոր խոչընդոտներին Վակունիս համայնքում գրանցվել է ստորագրահավաքի 97 տոկոս մասնակցություն։ Չունենալով որևէ քաղաքական լծակներ՝ հիմնվելով միայն հասարակության հույսի ու հավատի լծակին, նախաձեռնող խումբը այս համայնքում գրանցեց լավագույն արդյունքը։ Շնորհակալ ենք բոլոր Վակունիսցիներին Արցախի ու Հայստանի միասնության առաքելությունը բարձր պահելու համար։

Այսպիսով, սա Քաշաթաղն է, այստեղ հարցերը այսպես են լուծվում։ Այստեղ ժողովուրդն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն նախկին ոստիկանապետ Սուրիկ Խաչատրյանը հեկտարներով վարելահողեր ունի։ Այստեղ քաշաթաղցու իրավունքները ոտնահարվում են անխնա, կարելի է ասել այստեղ քաշաթաղցին ոչ մի իրավունքից էլ չի օգտվում։ Այստեղ կուսակցական հեղինակությունները հանձինս Արտուշ Մխիթարյանի որոշում են քաշաթաղցու հետագա անապագա կյանքը։

Լրջացման պահը։

Կոչ ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին, միթե դուք չեք տեսնում այն բազմաթիվ տեսահոլովակները, այն բազմաթիվ բողոքները, որ մենք ներկայացնում ենք քաշաթաղցու կյանքից, միթե չեն հուզում ձեզ այն խեղված ճակատագրերը, որոնք այսպիսի հանցագործ ու ապօրինի գործելաոճի հետևանքն է։ Եկեք Քաշաթաղ տեղում ծանոթացեք այս մարդկանց կենսակերպին, քայլեր ձեռնարկեք այս մարդկանց կայնքը բարելավելու համար, իրավունքների վերականգնման համար։

Այստեղ հիմնականում ՀՀ-ից վերաբնակեցվածներն են, որոնց ոսկե սարեր են խոստացել իշխանությունները, սակայն թողել չքավորության մեջ, այս մարդիկ չունեն տարրական պայմաններ նույնիսկ իրենց գոյությունը պահպանելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում