ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամտերիմ բարեկամն է՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նա ասել է, որ վեց տարվա ընթացքում նրանք հանդիպել են գրեթե 30 անգամ:
«Ռուսաստանը ինձ համար ամենից հաճախ այցելած օտար երկիրն է», – ասել է նա՝ հավելելով, որ միշտ էլ բանակցություններն անցել են շատ անկեղծ և բարեկամական մթնոլորտում:
Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին Մոսկվայի կենդանաբանական այգուն հանձնած երկու պանդաների համար և դա անվանել է վստահության և բարեկամության ժեստ: