Ամերիկացի ձեռնարկատեր Գրեգ Միլինգթոնը թողարկել է Tiltor ծառայությունը, որը կարող է ցրել փողոցային անկարգությունները: Այս մասին հաղորդում է The Daily Dot պարբերականը:
Tiltor-ն իրեն միջնորդ է համարում «վարձողի» և «կատարողի» միջև: Վարձողը փողոցային անկարգությունները ցրելու մեջ հետաքրքված անձն է: Իսկ կատարողի դերում հանդես են գալիս անկարգությունների կենտրոնում հայտնված սովորական մարդիկ:
«Վարձող»-ը Tiltor-ի միջոցով գումարային պարգև է խոստանում, որպեսզի ամբոխը ցրվի: Ծառայությունը ձևավորում է հանձնարարությունը և սոցկայքերի միջոցով այդ մասին տեղեկացնում «կատարողներին»: Եթե նշված ժամկետի ընթացքում անկարգությունները հարթվում են, ապա գումարը փոխանցվում է «կատարողին», իսկ եթե ոչ` մնում է «վարձողի» հաշվին:








































