Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Մոսկվան Հայաստանում հիբրիդային պատերազմ է հրահրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

– Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել սկանդալային հաղորդագրության վրա, որ տարածել է Հատուկ քննչական ծառայությունը. ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվող ոստիկանության գնդապետ Գեղամ Պետրոսյանը: Շատերն այս իրադարձությունը համարում են շրջադարձային: Դուք ի՞նչ եք կարծում, այս ձերբակալությունն ի՞նչ է փոխում Մարտի 1-ի ընդհանուր գործում:

– Անկեղծ ասեմ՝ ես սպասում էի նման ձերբակալությունների, խնդիրը չի վերաբերում անձին, անձն ունի անմեղության կանխավարկածի իրավունք, բայց ես սպասում էի, որ Մարտի 1-ի բացահայտման գործընթացները պիտի սկսեն այս ծայրից՝ սպանությունների բացահայտումից և այդպես բարձրանան վերև: Այդ մոտեցմանը ես եկել եմ իմ ընկեր Սուրեն Աբրահամյանի հետ երկար զրույցներից հետո: Բացահայտումների ճիշտ գիծը այն ճանապարհն է, որը գնում է դեպի հրաման տվողը. դա որևէ խնդիր չի առաջացնի հանրության մոտ և քաղաքական շահարկումների տեղիք չի տա: Այս հայտարարությունն ուրախացնում է ինձ, ես սրան սպասում էի 2008 թվականից հետո:

– Ավելորդ է նշել, թե 2008-ից հետո ինչու չէր ասվում այդ մասին:

– Միանշանակ, ժամանակին գործող իշխանություններն ամեն ինչ արել են, որ այս գործը կոծկվի, ամեն ինչ արել են, որ հետագայում էլ բացահայտելու հնարավորություն չունենան: Եվ բնական եմ համարում, որ նախկին քննչական կոմիտեի պետն այսօր հետախուզման մեջ է, փաստաթղթային խնդիրներ կան: Այն ժամանակ, երբ ինձ հարցաքննում էին, կային 3-4 հոգի, որոնք ցուցմունք տվող էին աշխատում, նրանց թելադրում էին ցուցմունքը, ու մեզ բռնադատում էին, և մենք փաստաբաններ ունենալու հնարավորություն չունեինք, և ոչ էլ լուսաբանվեց, թե ինչքան մարդ բռնադատվեց, ինչի միջով անցավ, ու դրա համար՝ անկախ նրանից, դատական համակարգում պատասխան են տալու, թե չէ, իրենց խղճի ու Աստծո առաջ պատասխան են տալու:

– Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, սկանդալը, եթե գնդապետը խոստովանի, որ հրաման է ունեցել կրակելու:

– Ես համոզված եմ, որ պիտի խոստովանեն. եթե ոչ գնդապետը, 4 մարդ օգտագործել է «Զարյա» տիպի զինատեսակը, 2-3 մարդ զոհվել է այդ զինատեսակից: Այդ զինատեսակը նախ՝ արգելված էր օգտագործել զանգվածային միջոցառումների ժամանակ, երկրորդ՝ կիրառման պարագայում պետք է օդ կրակել, իսկ եթե ուղիղ նշանառությամբ են կրակում, կրակողը կա՛մ պետք է հոգեկան հիվանդ լինի (բայց ինչ գործ ուներ հոգեկան հիվանդը ներքին գործերում), կա՛մ նրան հրաման են տվել…

– Ռոբերտ Քոչարյանը մի քանի առիթներով ասել է, որ Մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն չի ունեցել, և անգամ այդ սպանությունների մասին այդ օրը չի իմացել, այլ ավելի ուշ են զեկուցել նրան, և մի շարք այդպիսի դրվագներ, որոնք, ըստ երկրորդ նախագահի, վկայում են, որ ինքն անմիջական ազդեցություն չի ունեցել այդ պրոցեսների վրա, հետևաբար նրան պաշտպանող խումբն ասում է, որ եթե նա առնչություն և ազդեցություն չի ունեցել, ապա նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

– Ճիշտ նկարագրեցիք, Քոչարյանն ասում է, որ ինքը տեղյակ չի եղել, և որպես օրինակ բերում է այն, որ անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն է իրեն ասել, նա է ինչ-որ կադրեր ցույց տվել, որ ինքը տեղյակ չէ պաշտպանության նախարարության համապատասխան հրամանից, որ դա Միքայել Հարությունյանն է ինքնուրույն արել, բա ինքն ո՞վ էր այդ ժամանակ, պիցցա էր բաժանո՞ւմ, երկիրն այդ վիճակում, ինքը տեղյակ չէ՞ր, ավելի վատ, որ տեղյակ չի եղել: Երկրորդ՝ ինձ այդ գիշերը Ազատության հրապարակից դուրս է հանել իր անվտանգության ծառայության պետը՝ Գրիշա Սարկիսովը… Այդ ժամանակ աջից, ձախից մահականերով խփում էին, ու ինձ չի կպել, որովհետև նա իր թիկնազորով ինձ դուրս է հանել: Այսինքն՝ նախագահի թիկնազորի պետն այնտեղ է, ղեկավարում է ամբողջ միջոցառումը, և նախագահը տեղյա՞կ չէ: Լավ էլի, ուզում է, որ մենք դրան հավատա՞նք: Ռ. Քոչարյանը մարդ է, որը դատվում է, որը Հայաստան գալուց հետո իր տեսակով, որակով, գործունեությամբ այնպիսի գործընթացների մեջ է եղել, որոնք Հայաստանին դրել են շատ վատ վիճակի մեջ՝ բոլոր առումներով: Խաղաղության տարիները Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևն օգտագործեց գազամուղներ, նավթամուղներ կառուցելու համար, Ադրբեջանը դարձրեց քաղաքական գործոն, այսինքն՝ օգտագործեց այդ տարիները ռազմաքաղաքական բալանսը փոխելու համար, իսկ Ռ. Քոչարյանը խաղաղության տարիներն օգտագործեց իր և իր ընտանիքի հարստանալու համար, այ այստեղ է Քոչարյանի հիմնական խնդիրը: Նա այդ տարիներն օգտագործեց ընտրությունները կեղծելու, այս կամ այն կուսակցության ցուցակները իր կաբինետում գրելու ու այդ մասին բարձրաձայնելու, գլուխ գովելու համար, հիմա եկել ամեն ինչից հրաժարվում է, հետն էլ ասում է՝ ես կապ չունեմ, ես մեղավոր չեմ, այ նախկին վարչապետը՝ ինքը… Բա իրար հետ էիք, դու քո ընկերո՞ջն ես ծախում, ու դա էլ համարում ես հերոսությո՞ւն, դու էլ ուժեղ տղա՞ ես, ու թիկունքդ ոչ մեկը չի տեսել. այս կերպը ո՛չ մարդկային առումով, ո՛չ որևէ այլ առումով ընդունելի չէ: Փաստն այն է, որ նա լավ փաստաբաններ է վարձել, բարձր վարձատրում է, և նրանք երբեմն կարողանում են, դատական կանոնների համաձայն, հաղթանակներ ունենալ:

– Եվ արդյունքում այդ գործը Սահմանադրական դատարանում է, և շատերն ասում են, որ կարող են անակնկալներ լինել այս կառույցում:

– Սկսած Մարտի 1-ից, ղարաբաղյան խնդրից՝ լավրովյան ծրագրով, վերջացրած այս հեղափոխությունից հետո Ռ. Քոչարյանի կալանավորումով, ես հստակ տեսնում եմ մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետքը, սա ակնհայտ է: Պետք է չուզենաս տեսնել, որ չտեսնես կամ էլ ուզում ես հաջորդ իշխանությունը դու լինես, ու ռուսների աչքին վատամարդ չլինելու համար այդ թեմայով չես խոսում: Ես քաղաքականությամբ զբաղվող այն մարդկանցից եմ, որ այդ թեման բարձրաձայնում եմ: Ես տեսնում եմ, որ ապրիլյան պատերազմը սկսվեց և ավարտվեց, երբ որ մեր ռազմավարական գործընկերն ուզեց, երբ որ մեզ ձեռնտու էր, որ չկանգներ, ինքը կանգնեցրեց: Ես հստակ տեսնում եմ այդ հետքը, ու եթե Քննիչ հանձնաժողովը բացահայտելու է դա, հասնելու է դրան, թող գործեն: Չնայած ես կարծում եմ, որ դա հանձնաժողովի խնդիր չէր, դա պետք է Անվտանգության խորհուրդը քններ ու գործը հանձներ համապատասխան մարմիններին: Դատվելուց հետո թող մեր ժողովուրդն իմանար՝ ով ինչ մեղք ունի, ժողովրդից գաղտնիք պահել չեմ ուզում, բայց այդ խնդիրը Անվտանգության խորհրդի խնդիրն է: Երկրորդ՝ թող գա Միքայել Հարությունյանը ցուցմունք տա, ինչ է եղել, ինչու ՌԴ-ն չի ուզում, որ նա գա ու այստեղ ասի՝ Վրաստանում եմ եղել այդ ժամանակ, կամ՝ այո, ինքնագլուխ եմ գործել, ու Ռ. Քոչարյանին տեղյակ չեմ պահել: Ինչո՞ւ չի գալիս, չեն վստահո՞ւմ Մ. Հարությունյանին, թե՞ Ռ. Քոչարյանն է սուտ խոսում: Չէ՛, չեն ուզում: Այս վերաբերմունքը՝ Հայաստանին չարտահանձնելու և այլն… Ռուսաստանը հիբրիդային պատերազմի վարպետ է դարձել, նրանք Դոնեցկում էլ այդպես արեցին. հրահրեցին ներքին խժդժություններ, իրար ծեծկռտեցին, հետո մտցրեցին զորքերն ու բաժանեցին, ասացին՝ վայ, մենք եկել ենք… Հիմա նույն բանը տեսնում եմ, թե ոնց են Հայաստանում հրահրում՝ Հայաստան- Ղարաբաղ խժդժություններ, Ռոբերտ Քոչարյանի խնդիր, այս ամեն ինչը շատ վտանգավոր է, մենք պետք է սա հասկանանք ու սրանից զերծ մնանք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում