Ստամբուլի Բյուք Չամլըջա մզկիթի բակում ցուցադրվում է 70 կիլոգրամ կշռող Ղուրանը։ Այն համարվում է երկրի ամենամեծ սուրբ գիրքը։
Մահմեդականների սուրբ գիրքը պատրաստվել է ավելի քան 2 տարի: Բարձրությունը 98 սմ է, լայնությունը`71 սմ: Արտասովոր սուրբ գիրքը տեսնել ցանկացողները մզկիթ են այցելում աշխարհի տարբեր ծայրերից։