Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայտը հայտարարել է, որ քաղաքը պատրաստ է ընդունել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը:
Բեռլինը պատրաստ է ընդունել ամառային օլիմպիական խաղերը, միայն թե անհրաժեշտ է ստանալ Գերմիանիայի օլիմպիական միության թույլտվությունը, ինչպես նաև քաղաքի բնակչության աջակցությունը: Իրենց պարտականությունը պետք է կատարեն նաև քաղաքացիները, որոնք կարող են արգելել Գերմանիայի օլիմպիական միության Բեռլինի թեկնածությունը խոչընդոտելու որոշումը:
«Բոլոր ենթակառուցվածքները և օբյեկտները խաղերի անցակացման համար կան, բայց վերջին խոսքը պատկանում է Գերմանիայի օլիմպիական միությանը և ժողովրդին»,- քաղաքապետի խոսքերն է մեջբերում Sportal.de-ն:
2013 թվականի նոյեմբերին ժողովրդական հանրաքվեի միջոցով Մյունխենում քվեարկեցին 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Բավարիայի մայրաքաղաքում արգելող որոշման դեմ:
« Մտնելով պայքարի մեջ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը անցկացնելու համար՝ մենք պետք է պատրաստ լինենք նաև պարտության: Ես պաշտպանում եմ մյուս գերմանական քաղաքների որոշումները, մասնավորապես Համբուրգի: Ես կներկայացնեմ իմ դիմումը, այնուամենայնիվ մրցությունները ամեն գնով մեզ մոտ անցկացնելը մեզ պետք չէ»:







































