«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ է, ազնիվ գեներալ է։ Եվ նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»,- այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր նախկին տեղակալի՝ աշխատանքից ազատման մասին հարցին։
Դիմումում բառացիորեն գրված է եղել «Խնդրում եմ ինձ ազատել ծառայությունից կենսաթոշակային տարիքս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»։











































