«Իմ աները ոչ թե օրերս, այլ երկար ամիսներ շարունակ հանդիսանում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, մինչ այդ,տասը տարի և ավելի եղել է սոցապ աշխատակազմի ղեկավար, և ինձ հետ դա որևէ կապ չունի, որովհետև այդ տրամաբանությամբ ով ինձ հետ կապ ունի, պետք է բոմժ լինի, որևէ տեղ չաշխատի: Այսինքն՝ եթե ինձ թույլ տայի, ուրիշ տեղ կխնդրեի նշանակեն, բայց ես երբևէ որևէ մեկին որևէ տեղ չեմ նշանակել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը առ այն, որ իր աները նշանակվել է Կենտրոնի թաղապետի տեղակալ:








































