Ազատամարտիկի «խաթրին» կպնելը Սերժ Սարգսյանի կողմից շատ մեծ սխալ էր. «Նա Վոլոդյային չպետք է կպներ, բայց նա այնպիսի քայլեր արեց, որ իր համար մեկ է՝ Հայաստանն ով է, հայերն ով են, ինքը Ալիև կոչվածի հետ ախպեր է: «Մենք՝ ազատամարտիկներս, կկռվենք ու կպայքարենք, այնտեղ կռվել ու պայքարել ենք, այստեղ էլ կկռվենք ու կպայքարենք»: Եթե Ս. Սարգսյանը ականաջալուր չլինի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու իրենց պահանջին, ո՞րը կլինի իրենց հաջորդ քայլը. «Մեր պայքարը սրանով չի ավարտվելու, սա վերջին նախազգուշացումն էր, մյուս անգամ մենք զենքեր ենք ցույց տալու իրեն, Ուկրաինայի նման զինվելու ենք, մենք վախենալու տեղ չունենք, նվնվացողներն իրենք են»,- ասաց ազատամարտիկ Յուրի Աթոյանից հետաքրքրվեց:
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այն ազատամարտիկների մասին, որոնք հրապարակում հանրահավաքներ են անում, իրենց սատարո՞ւմ են, թե՞ ոչ․ «Ազատության հրապարակում ցանկացած մարդ էլ կարող է ազատամարտիկի անունից խոսել, բայց ազատամարտիկ կարող է չլինել, շինծու որևէ մեկը լինել, բայց իսկական ազատամարտիկներն այսօր այստեղ են»:
Հետաքրքրվեցինք նաև՝ ընդդիմադիր ուժերից աջակցություն ստանո՞ւմ են, թե՞ ոչ, ինչին ի պատասխան ազատամարտիկն ասաց. «Մենք քաղաքականությունից զատ ենք, թքած ունենք քաղաքականության վրա, մեր պայքարը մեր տղաներն են, որ մի անծանոթ չանցնի ու ասի՝ է, չգնայիր, մենք դրա համար ենք պայքարում, մենք ոչ թե մամաների փեշի տակ ենք ապրում, այլ մարդավարի»:
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին սատարող մի խումբ ազատամարտիկներ, ինչպես նաև քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների հարազատներն ու աջակիցները երեկ բողոքի ակցիա և երթ անցկացրեցին՝ մինչև նախագահական նստավայր:








































