Գերմանիայի Գեսսեն դաշնային հողի Վեցլար քաղաքում աճուրդի կդրվի XX դարի առաջատար լուսանկարիչներից մեկի՝ Անրի Կարտիե-Բրեսոնի ֆոտոխցիկը: Աճուրդի նախապատրաստման աշխատանքներն իրականացվում է WestLicht վիեննական աճուրդի տան հետ, որը մասնագիտացած է հին լուսանկարչական և օպտիկական տեխնիկայի մեջ:
Աճուրդը ծրագրված է մարտի 23-ին և նվիրված է Leica ընկերության 100-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աճուրդի ժամանակ ծրագրվում է վաճառել մի քանի տասնյակ լուսանկարչական խցիկներ և մոտ 100 լուսանկարներ:











































