Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Ես պետական պաշտոնյաներին հազվադեպ եմ մեծարում, և սա այդ դեպքերից մեկն է»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը հավելեց, որ պարոն Թաթոյանը կարևոր իրադարձություններին ականջալուր լինող պետական պաշտոնյա է. «Եվ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ հասարակության մեջ թևածող հիմնական մոտեցումները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































