Հայտնի է դարձել Մոսկվայի մերձակայքում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեղադրանքով ձերբակալված տղամարդու ինքնությունը։
Կասկածյալներից մեկը Սերգեյ Խոջայանն է։ Նրա փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի թաքնվել հետաքննությունից, այլ երեք օր հանգիստ ապրել է իր տանը և աշխատանքի գնացել։
Փաստաբանը վստահություն է հայտնել, որ Խոջայանը մասնակից չէ սպանությանը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Բելյանկինը սպանվել է Պուտիլովկո ավանում, երբ փորձել է պաշտպանել անցորդին, որին ծեծել է տղամարդկանց ամբոխը։
https://www.youtube.com/watch?v=WST1oSS6MTk&feature=youtu.be