Ուկրաինան և Ռուսաստանը պետք է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրամիությունը պատրաստ է օգնել նրանց: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Եվրախորհրդարանում:
«Գնդակն այժմ Ռուսաստանի Դաշնության դաշտում է: Դիվանագիտական, քաղաքական և ռազմական իրավիճակը մինչև հիմա զարգանում է սխալ ուղղությամբ: Այցագրի ռեժիմի հեշտացման, նոր հիմնարար համաձայնագրի կնքման, Սոչիում «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստման հարցերով մեր երկխոսությունը դադարեցված է: Եթե համածավալ բանակցությունները առաջիկա օրերին չսկսվեն և զգալի արդյունքներ չտան, դա կհանգեցնի հավելյալ միջոցների: Իրավիճակի հետագա վատացումը կարող է հանգեցնել հեռու գնացող հետևանքներին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Բարոզուն չի հստակեցրել՝ ինչ հետևանքերի և նոր պատժամիջոցների մասին է խոսքը:









































