Սև ծովի արևմտյան հատվածում սկսվել են Բուլղարիայի, Ռումինիայի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի՝ նախկինում հետաձգված զորավարժությունները՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ զորավարժությունները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել են առնվազն մեկ օրով:
Զորավարժությունները ծրագրվել էին 2013-ին և կազմում են երեք պետությունների ռազմածովային ուժերի համատեղ նախապատրաստման մաս: Զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային միավորների օպերատիվ համատեղելիության բարձրացումը:
Զորավարժություններն անցկացվում են Ռումինիայի ջրային տարածքներում:





































