«Անընդհատ այդպիսի լուրեր կան, որ կամ գործընթացը քաղաքական ապաստան ստանալու ընթացում է, կամ ժամանակավոր ստացել է, հետո հերքվում է, հետո մեր դատախազությունը ասում է, որ հանձնման գործընթաց է տեղի ունենում։
Տպավորություն է, որ ինչ-որ մեկն անընդհատ այստեղ այդպիսի լուր է տարածում, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան պետք է ստանա ՌԴ-ում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ռուսաստանը Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել։
Պատգամավորը նշեց, որ եթե ինքը գործադիր լիներ, հայտարարություն կտարածեր, որ այս քր․գործի շրջանակում մեր բարեկամ Ռուսաստանի կողմից քաղաքական ասպատան տալը կարող է համարվել ոչ բարեկամական քայլ։







































