Դոնալդ Թրամը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա: Նա իր հետ տարել է իր զավակներին`Իվանկային, Էրիկին, Դոնալդ Կրտսերին և Թիֆանիին: Իվանկա Թրամփին ուղեկցել է նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները: Զգեստներ, որոնցով Իվանկան այցելելել է Բուքինգհեմյան պալատ, գրավել է նորաձևության տների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է Yahoo-ն:
Առաջին այցելության համար Իվանկան ընտրել է սպիտակ կոստյում՝ պլիսե կիսաշրջազգեստով Alessandra Rich ապրանքանիշից, արժեքը՝ 651 դոլար։

Ամերիկացի հյուրերին է միացել արքայազն Հարին։ Քանիոր Վաշինգտոնում Թրամփը Մեգան Մարքլի մասին տհաճ էր արտահայտվել, այդ պատճառով էլ ողջ ուշադրությունը Հարին նվիրել էր Իվանկային։

Երեկոյան հանդիսավոր ընթրիքի ժամանակ Իվանկան այլ հագուստով էր՝ կապույտ երկարափեշ զգեստով՝ Carolina Herrera ապրանքանիշի, արժեքը՝ 17 հազար դոլար։










































