Այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է 2018թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
«Հարկային օրենսգրքում ինչ փոփոխություն որ հայտարարվեց, այդ ոլորտի շահառուները դուրս եկան բողոքեցին կառավարության, Ազգային ժողովի դիմաց: Պե՞տք է ունենանք փորձագիտական լրջագույն ինստիտուտ՝ սաղմնային փուլում գնահատական տալու համար անորակ օրենսդրական նախաձեռնություններին»,- ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ է ակնկալում ՄԻՊ-ը Ազգային ժողովից:
Մանրամասները՝ տեսանյութում:










































