Ղրիմի շուրջ իրավիճակը չի ազդել «Հարավային հոսքի» վերաբերյալ Եվրահանձնաժողովի և Ռուսաստանի փորձագետների բանակցությունների վրա, դրանք շարունակվում են: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերի մամլո քարոտւղար Սաբինա Բերգերը:
«Բանակցությունները սառեցված չեն, դրանք շարունակվում են, ինչպես և ծրագրված էր՝ տեխնիկական մակարդակով»,- ասել է նա:
Մեկնաբանելով Էտինգերի հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ բանակցությունները «Հարավային հոսքի» շուրջ կդադարեցվեն, Բերգերն ասել է, որ եվրահանձնակատարը նկատի է ունեցել քաղաքական մակարդակով շփումները:
Եվրահանձնաժողովն ու Ռուսաստանը բանակցություններ են անցկացնում խողովակաշարի շինարարության մասին՝ ԵՄ երրորդ էներգափաթեթին համապատասխանեցնելու ԵՄ հարավային երկրների և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրերը:
«Հարավային հոսքը» այլըտրանք է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպայի հարավ ռուսական գազի մատակարարումներին:







































