ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը հերքել է մեղադրանքները, թե իր գերատեսչությունը լրտեսել է ԱՄՆ Կոնգրեսին՝ նշելով, որ այդ մեղադրանքները որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երեքշաբթի հետախուզական հարցերով Սենատի կոմիտեի ղեկավար Դայեն Ֆայնստայնը ԿՀՎ-ին հրապարակավ մեղադրել էր Կոնգրեսի աշխատակիցների կողմից կիրառվող համակարգիչների «կոտրման» համար:
Սենատորը հաստատում է, որ ԿՀՎ գործակալները զբաղվել են Կոնգրեսի այն աշխատակիցների համակարգիչների «կոտրմամբ», ովքեր փորձել են իմանալ՝ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին ահաբեկչության դեմ պատերազմի շրջանակում ձերբակալվածները ենթարկվե՞լ են կտտանքների:
Հաղորդվում է, որ Սենատի և ԿՀՎ-ի միջև հակամարտությունը շարունակվում է մի քանի տարի, սակայն Ֆայնստայնի հայտարարությունից հետո անցել է բաց փուլ:







































