Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ռուսական C -400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից, գրում է The New York Times-ը:
Առավոտյան աղոթքներից հետո, լրագրողների հետ զրույցում, Էրդողանը հայտարարել է նաև, որ Միացյալ Նահանգների Patriot հրթիռների վաճառքի առաջարկն այդքան ձեռնտու չէր, որքան Ռուսաստանի առաջարկը:
«Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել, կա պայմանավորվածություն, և մենք հավատարիմ ենք դրան: Մենք չենք կարող հետ քայլ անել»,- ասել է Էրդողանը Մոսկվայի հետ գործարքի վերաբերյալ: