Ինչպես հաղորդում է Mashable կայքը, iPad պլանշետային համակարգիչները, որոնք արտադրվել են Apple ընկերության կողմից, սպառում են աշխարհի ինտերնետ թրաֆիկի մոտ 1%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 3.7%-ը:
2011 թ. մարտի համեմատ, iPad-ներին բաժին ընկնող ինտերնետ թրաֆիկն աճել է 10%-ով: StatCounter ընկերության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2011 թ. ապրիլին iPad-ի սեփականատերերը սպառում էին ԱՄՆ ինտերնետ թրաֆիկի 1.17%-ը: Կայքը գրում է, որ մարդիկ սկսել են ավելի շատ ինտերնետ մտնել պլանշետային համակարգիչներով և սմարթֆոններով: Սակայն դեռ վաղ է ասել, որ դրանք լուրջ ազդեցություն ունեն համաշխարհային տենդենցների վրա: