Շվեդիայի Ուպսալա քաղաքի դատարնը չի բավարարել Ջուլիան Ասանժին ձերբակալելու վերաբերյալ դատախազության դիմումը՝ տեղեկացնում է 24Uppsala.se-ն։’
Ասանժի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է գալ Շվեդիա և համագործակցել հետաքննության հետ։ Նրա խոսքով՝ Ասանժը «թաքցնելու բան չունի»։
Շվեդիայում WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ։









































