Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից:
Հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները:
Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի:
Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում: