Վիրահատության ընթացքում ավստրալացու կրծքավանդակում կրակ է բռնկվել: Բժիշկները կարողացել են հանգցնել այն և ավարտել վիրահատությունը: Պատահարի մասին նրանք պատմել են անեսթեզիոլոգների եվրոպական ընկերության տարեկան համագումարում:
60-ամյա տղամարդը տառապում էր աորտայի շերտազատմամբ: Այն վերացնելու համար վիրահատություն է նշանակվել, որի ընթացքում էլեկտրակոագուլյացիա է կիրառվել՝ արյան անոթների այրում էլեկտրական հոսանքի միջոցով: Հիվանդի սրտին հասնելու համար բժիշկները պետք է բացեին տղամարդու կրծքավանդակը: Սակայն քրոնիկ թոքային հիվանդության պատճառով հիվանդի աջ թոքը սերտաճել էր կրծոսկրին: Դրանք առանձնացնելու ժամանակ բժիշկները վնասել են թոքերի մակերեսին գտնվող օդային փուչիկներից մեկը:
Շնչառական անբավարարությունից խուսափելու համար բժիշկները թթվածին են մղել տղամարդու թոքերը: Վիրահատությունը շարունակվել է մինչ այն պահը, երբ էլեկտրակոագուլյատորի կայծը դիպել է հիվանդի կրծքավանդակի կողքին դրված ստերիլիզացված գործիքներով թղթե տոպրակին, ինչի հետևանքով վայրկյանապես հիվանդի կրծքավանդակում հնդեհ է բռնկվել՝ թոքեր մղվող թթվածնի պատճառով:
Բժիշկները կարողացել են արագ մարել կրակը, վիրահատությունն ավարտվել է առանց միջադեպերի:










































