Եվրոպական տիեզերական գործակալության հետազոտողներն առաջին անգամ Վեներայի վրա գրանցել են օպտիկական երևույթ, որը կոչվում է «գլորիա»՝ ծիածանի շրջաններ, որն առաջանում է մթնոլորտում արևի լույսի բեկման արդյունքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գործակալության տվյալներով՝ դա առաջին վերերկրային գլորիան է՝ ֆիքսված տեսախցիկով: Այն կարող է օգնել աստղագետներին ավելի լավ ուսումնասիրել Վեներայի մթնոլորտի քիմիական կազմը:
Գիտնականների կարծիքով՝ Վեներայի մթնոլորտում գոյություն ունեն ծծմբային թթու և առայժմ անհայտ ևս մեկ տարր:





































