Երեքշաբթի Կահիրեում Իսրայելի դեսպանատան մոտ ինքնաշեն ռումբ է պայթել: Այս մասին հաղորդում է Al Ahram պարբերականը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության մարմիններին:
Հաղորդվում է, որ պայթել է դեսպանատան շենքի մոտ կայանած ավտոմեքենան:
Դեսպանատան շենքը չի վնասվել, վիրավորներ և զոհեր ևս չկան:










































