Friday, 26 04 2024
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները

Ես ազատ մարդ եմ. ոչ ոք չի կարող բռնանալ ինձ. Քոչարյանի վերաբերալ իմ կարծիքն եմ ասել ու շատ ճիշտ եմ արել. Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։

Վերջերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բացառել էր Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը։

Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ  խմբակցության նիստ է եղել, որի ժամանակ Ծառուկյանը ներկաներին նկատողություն է արել և խիստ հանձնարարել՝ այլևս այդպիսի հայտարարություններ չանել  եւ այդպիսի հարցերի շուրջ անձնական տեսակետներ չհայտնել։ «Ես այսօր հրավիրել եմ նիստ, որի ժամանակ բոլորին զգուշացրել եմ, որ որեւէ մեկը անհատական կարծիք հայտնելու իրավունք չունի։ Սա խմբակցություն է, խմբակցությունում պետք է քննարկվի, ընդհանուր որոշում ոնց լինի, դա էլ պետք է հայտնեն իրենք»,-նիստից հետո ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանի այս հայտարարությունից հետո «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ, ով այսօր ԱԺ չէր գնացել և չէր մասնակցում խմբակցության նիստին։

Պարոն Ղուկասյան, փաստրեն Ռոբերտ Քոչարյանին սատարող Ձեր արտահայտությունը դարձավ քննարկման առարկա։ Ծառուկյանն ասել է, որ խմբակցության պատգամավորներից որեւէ մեկն իրավունք չունի անհատական կարծիք հայտնել կոնկրետ հարցի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում Ծառուկյանի այս հայտարարությունդիտողությունը։

-Ես ուզում եմ ասել, որ ես ընդամենը կարծիք եմ հայտնել Հանրապետության նախագահի վերաբերյալ, որի հետ աշխատել եմ 10 տարի։ Իսկ կարծիքը խմբակցությունում չպետք է քննարկվի։ Եթե օրենսդիր առաջարկություն կարվեր, ապա դա միանշանակ պետք է քննարկվեր խմբակցության նիստում։ Ես ինքս էլ միշտ խմբակցության հետ համատեղ եմ եղել, ինչ քննարկվել է, իրենց հետ եմ եղել, թեկուզ կողմնակից չեմ եղել, բայց եթե խմբակցության մեծամասնությունը որոշում է  կայացրել, ես միշտ համակարծիք եմ եղել։

Այս դեպքում ինչո՞ւ բացառություն արեցիք։

-ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ ես իմ խոսքը ոչ հիմա եմ ասել, ոչ երեք տարի առաջ եմ ասել։ Ես մշտական դա եմ ասում։ 1999 թվականից ես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ասել եմ իմ կարծիքը։ Իսկ եթե հետաքրքիր է, թե ինչու եմ նրա նկատմամբ դրական կարծիք հայտնում, ապա կարող եմ ասել, որ 1915 թվականին, երբ որ Օսմանյան Թուրքիայի բնակիչներին հարցնում էին, թե ով է ձեր առաջին թշնամին՝ասում էին՝ Զորավար Անդրանիկը, իսկ հիմա, երբ որ ադրբեջանցիներին հարցնես, թե ձեր առաջին ոխերիմ թշնամին ով է, ապա կասեն՝ Ռոբերտ Քոչարյանը։ Այն տեմպով, որ կառուցվեց աղետի գոտին, ոչ մի նախագահի օրոք չի կառուցվել։ Ես այդ ժամանակ եղել եմ երկրորդ քաղաքի քաղաքապետը։  ՀՀ-ի համար ստրատեգիական նշանակություն ունեցող բոլոր կառույցները կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ ՀՀ տնտեսությունը զարգացել է Քոչարյանի օրոք և ժողովուրդը շատ լավ է ապրել։

Պարոն Ղուկասյան, բայց Ձեր մատնանշած երևույթների վերաբերյալ կա ճիշտ հակառակ տեսակետը՝ սկսած աղետի գոտու ծրագրերից վերջացրած երկրի համար ստրատեգիական նշանակության  կառույցները ուրիշին վաճառելուց։

-Տարբեր կարծիքներ կարող են լինել։ Ես իմ կարծիքն եմ ասում իմ աշխատած տարիների վերաբերյալ։ Թե չէ նույն անձի վերաբերյալ բոլորը չեն կարող նույն կարծիքն ունենալ։ Ես իմ կարծիքն եմ ասում ու դա չի նշանակում, որ ես քծնում եմ։ Ես ոչ մեկին չեմ քծնել, իսկ հիմա առավել ևս Քոչարյանն այնպիսի տեղում չէ, որ ես քծնեմ իրեն։ Ես նախկին նախագահների օրոք աշխատել եմ, գիտեմ բոլորին և հիմա իմ կարծիքն եմ պարզապես հայտնել։ Ես այդ կարծիքին միշտ եմ եղել։ Մեկի հետ, որի հետ աղ ու հաց ես կերել, չի կարելի երկու րոպե հետո դավաճանել՝ պատճառաբանությամբ, որ նա ձիու վրա չէ։ Ես այդպիսի մարդ չեմ։ Ես իմ կարծիքը ասել եմ, միշտ այդ կարծիքին եմ եղել ու պիտի ասեմ  միշտ այդ կարծիքը։

Այսինքն Գագիկ Ծառուկյանի զգուշացումը Ձեր համար կաշկանդող դեր չի՞ ունենալու։

-Ես Ծառուկյանին հարգալից եմ վերաբերում, հարգում եմ, որպես բարերար անձնավորության։

Բայց Դուք ներկայումս կոնկրետ քաղաքական թիմ եք ներկայացնում, թիմի անդամ եք և , փաստորեն, քաղաքական թիմի ղեկավարի կողմից պահանջ է դրվել անհատական կարծիք չհայտնել խմբակցության շահերին հակասող։

– Ես քաղաքական թիմից երբեք չեմ բաժանվել։ Քաղաքական թիմը միշտ ինչ- որ որոշում կայացրել է և, եթե ես այլ կարծիքի եմ եղել, բայց  մեծամասնությունը որոշում է կայացրել, ապա ես եղել եմ այդ որոշման կրողը, գնացել եմ այդ որոշման հետևից և պաշտպանել եմ այդ որոշումը։ Բայց  կարծիք հայտնելու մասով չեմ հասկանում։ Եթե հիմա մեկն ինձանից Կարեն Դեմիրճյանի վերաբերյալ կարծիք հարցնի ես պետք է գնամ խմբակցությունում այդ հարցը քննարկե՞մ, որ կարծիք հայտնե՞մ։ Թեկուզ Պողոսի, կամ Երվանդի մասին։ Ես չեմ հասկանում մեկի վերաբերյալ կարծիք հայտնելու հարցը քննարկել խմբակցությունում։ Եթե գործող վարչապետի վերաբերյալ լինի, կամ այլ գործող պաշտոնյաների ու իմ խոսքը կարող է խոչընդոտել հետագա զարգացմանը, համատեղ աշխատանքին, ապա, իհարկե, կարելի է  այդ ժամանակ հարցը քննարկել։ Բայց պաշտոնաթող նախագահի վերաբերյալ ես իմ խոսքը ասեմ,  ես իմ կյանքի, արյան գյորա իմ խոսքն ասել եմ ու շատ ճիշտ եմ արել։ Գագիկ Ծառուկյանին էլ հարգում եմ։

Պարոն Ղուկասյան, Դուք խոսում եք  Պողոսի, Պետրոսի մասին, բայց այս դեպքում խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որը մի կողմից մեղադրյալի աթոռին է, մյուս կողմից քաղաքական դաշտում վերակենդանանալու ակնհայտ քայլեր է անում։ Հիմա եթե խմբակցության կողմից Ձեր նկատմամբ պահանջ դրվի  Քոչարյանի վերաբերյալ կարծիք չհայտնել՝ կենթարկվե՞ք այդ պահանջին։

-Ես ազատ մարդ եմ։ Ես ընդհանրապես ազատատենչ եմ և ոչ ոք չի կարող բռնանալ իմ կարծիքին, իմ խոսքին։ Ես չափերի մեջ եմ ինձ պահում և որեւէ մեկն իր կարծիքը ինձ թելադրել չի կարող։ Կարող է ինչ որ մեկը չի հարգում Քոչարյան Ռոբերտին, բայց ես հարգում եմ։

Հնարավո՞ր է այս հարցի շուրջ տարաձայնությունների պատճառվ դուրս գաք ԲՀԿ խմբակցությունից։

-Ես նմանատիպ հարցի չեմ կարող հիմա պատասխանել։ Ես արդեն ասացի, թե ես ինչպիսի մարդ եմ եղել, ես իմ կարծիքը չեմ փոխել, չեմ քծնել։

Այսօր ինչո՞ւ չէիք գնացել ԱԺ։ Չէիք մասնակցում նաև խմբակցության նիստին։

-Մի քիչ վատառողջ եմ։ Հիվանդ եմ էս քանի օրը, տաքություն ունեմ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում