«Դա իր անձնական կարծիքն է: Գոյություն ունի հստակ մի գաղափար՝ յուրաքանչյուր հայտարարություն, եթե այն նույնիսկ անձնական է, պետք է լինի խմբակցության ընդհանուր ուղու մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Պատգամավորը չպատասխանեց՝ արդյոք խմբակցության ղեկավարը նախատել է Վարդան Ղուկասյանին խմբակցության նիստի ժամանակ: Միայն նշեց, որ այսօր նիստի ժամանակ նշվել է, որ յուրաքանչյուր հայտարարություն, նույնիսկ անձնական, պետք է բխի քաղաքական ուժի ընդհանուր գծից:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին:











































