ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները՝ Երուսաղեմում Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ընթացքում մտադիր են պայմանավորվածություն առաջարկել Սիրիայի շուրջ։ Այս մասին հաղորդում է Asharq Al-Awast պարբերականը։
Աղբյուրների խոսքով՝ ճանապարհային քարտեզի քննարկման շրջանակում Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Մոսկվային կառաջարկեն «խթաններ Սիրիայում»՝ ի պատասխան Ռուսաստանի «գործողությունների՝ կապված Իրանի դերի զսպման հետ»։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն նաև մտադիր է առաջարկել ճանաչել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինականությունը, ինչպես նաև չեղարկել հակասիրիական պատժամիջոցները։