«Հրապարակի» տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է և փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ «զանգվածներ» հանի փողոց, թե՞ ոչ:
Ըստ որոշ տեղեկությունների, Պուտին-Քոչարյան հանդիպման կայանալու փաստից և արդյունքից է նաև կախված` կհանդիպե՞ն միմյանց Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ: