Լիբիայի խորհրդարանը կողմ է քվեարկել է վարչապետ Ալի Զեյդանին պաշտոնից հեռացնելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել կառավարության ձախողման ֆոնին, որը չի կարողացել կանխել լիբիացի ապստամբներին` դադարեցնել գողանալ նավթը:
«Երկրում դրությունն անկառավարելի է դարձել: Նույնիսկ այն պատգամավորները, ովքեր նախկինում աջակցում էին վարչապետին, արդեն այլընտրանք չունեն»,- հայտարարել է խորհրդարանի ներկայացուցիչ Սուադ Գանուրը:
Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Լիբիայի պաշտպանության նախարար Աբդալլա աթ-Տանին:












































