ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ Սպիտակ տունը պահանջել է «Ջոն Մակքեյն» էսկադրոնային ականակիրը հնարավորինս քիչ ցուցադրել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ճապոնիա կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Ավելի վաղ մի քանի լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Սպիտակ տունը խնդրել է ՆԱՏՕ-ին, որ Թրամփի պետական այցի ժամանակ նավը «տեսադաշտից հեռացնեն»:
Տեղեկացվեց, որ նավի անունը բրեզենտե կտորով փակել են և նավաստիներին հանձնարարել նավի վրա փակել այն ամենը, ինչի վրա նշված էր անունը:
ԶԼՄ-ները հիշեցրել են, որ նախկին սենատոր Ջոն Մաքքեյնը Թրամփի հետ վատ հարաբերություններ է ունեցել, ընդհուպ մինչև մահը։ Նույնիսկ սենատորի մահից հետո Թրամփը չի փոխել իր թշնամանքը Մակքեյնի նկատմամբ:










































