Օրենքով գող Արսեն Մկրտչյանը (Արսեն Երևանցի) Օռլովի մարզի Լիվնա քաղաքի հ․ 2 կալանավայրում ճաշկերույթ է կազմակերպել։ Տեսանյութը հրապարակվել է տեղական լրատվամիջոցում։
Ճաշկերույթը նվիրված է եղել Զատկի տոնին։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է բանտարկյալներից մեկը մյուսներին շարք կանգնեցնում և շնորհավորում Արսեն Երևանցու անունից։ Նա նաև բացականչում է «Կյանք գողերին», ինչին ի պատասխան՝ հնչում է ՝ հավերժ։ Հանդիսավոր խոսքից հետո բանտարկյալները մոտենում են սեղանին։
Տեսանյութի հրապարակումից հետո տեղի դատախազությունը ստուգումներ է սկսել՝ իրավական գնահատական տալու համար կալանավայրի աշխատակիցների կողմից քրեակատարողական օրենսդրության պահպանմանը։










































