Արքանզասում միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասարանում պատահաբար իր մասնակցությամբ տնային էրոտիկ տեսագրություն է ցուցադրել: Այս մասին հաղորդում է News One-ը:
Հայտնի չէ, թե դասարանում որքան է տևել սիրողական պոռնոյի ցուցադրությունը: Այնուամենայնիվ, աշակերտների ծնողների խոսքերով` երեխաները տեսել են իրենց ուսուցչուհուն իր փեսացուի հետ սեքսով զբաղվելիս: Ծնողները պահանջել են ուսուցչուհու նկատմամբ կարգապահական պատժամիջոցներ կիրառել:
Ուսուցչուհին ինքը, որի անունը չի նշվում, հայտարարել է, թե վերոնշյալ տխրահռչակ տեսանյութը շփոթել է դասի վերաբերյալ պատրաստած իր նյութի հետ: Դպրոցի անձնակազմն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:











































