Միացյալ Նահանգների Բրաունի համալսարանի հետազոտողները փորձեր են անցկացրել ռոբոտի հետ, որը միանգամից ինքնուրույն պատճենել է Mona Lisa-ի կտավը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Փորձը տեսանկարահանվել է: Այն ցույց է տալիս, որ ռոբոտի գծերը բավականին ծուռ են, սակայն կտավը զարմանալիորեն ճիշտ է վերստեղծվել։
Ռոբոտին սովորեցրել են նաև ճապոնական հիերոգլիֆներ և հնարավորություն տվել այլ լեզուներով պատճենելու բառերը։ Ռոբոտը հեշտությամբ լուծել է խնդիրը։